ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արդեն տարեդարձդ հիշում են

Արդեն տարեդարձդ հիշում են
25.12.2023 | 10:05

Դեռ շատ բան են հիշելու, ու դո՛ւ ես հիշեցնելու:

Հայության ձայնը վաղուց չէր լսվում,

Ռազմի աստվածը երես էր թեքել,

Գերված երկիրը ոչ ոք չէր հիշում,

Գուրգեն ծերունին մեր մեջ տեղ չուներ:

Որտեղի՞ց եկաք, ո՞ր հողմի թևով,

Ինչպե՞ս փշրեցիք ժայռը լռության,

Ինչպե՞ս օժտեցիք ազգին հավատով,

Դուք ու ձեր հայրը՝ Գուրգեն Յանիկյան...

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3636

Մեկնաբանություններ